Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Րոպեները թանկ են

Րոպեները թանկ են
10.12.2012 | 15:35

Թանկագին բարեկամներ

Ձեզ դիմում ենք աջակցության խնդրանքով: Այսօր իսկապես կարիք ունենք միավորվելու` կյանք փրկելու համար:

Կարատեի մարզիչ-մանկավարժ Արման Ղարախանյանի 2,5 տարեկան բալիկը` Սարգիսը, Գերմանիայում շտապ բուժման կարիք ունի: Երեխայի մոտ ծնվելուց հետո հայտնաբերվել է գոտկասրբանային հատվածի ողնուղեղային ճողվածք (spina bifida-meningocele), երեք օրական Սարգիսը վիրահատվել է, սակայն վիրահատությունից մեկ ամիս անց պարզվել է, որ երեխայի մոտ սկսվել է հիդրոցեֆալիա (գլխի ջրգողություն): Երեխան կարիք ունի շտապ էնդոսկոպիկ վիրահատական միջամտության, որը հնարավոր է իրականացնել միայն արտասահմանում, Գերմանիայում վիրահատության գումարը մոտ 40000 դոլար է, որն ընտանիքը չի կարող վճարել:

Դիմում ենք բոլորին` սատարելու Արմանի ընտանիքին, փրկելու փոքրիկ Սարգսի կյանքը:

HSBC բանկում բացվել է հաշիվ փոքրիկ Սարգսի անունով.
Հաշվի անուն` Սարգիս Ղարախանյան
Հաշվի համար` 003-029261-146
Arca քարտի համար` 9051 2102 0508 6121

Ցանկացած աջակցություն մոտեցնում է վիրահատության օրը, որը առողջ ապագա ունենալու` Սարգսի միակ հնարավորությունն է, ոչ մի գումար փոքր չէ, ցանկացած աջակցության համար ընտանիքը և մենք շնորհակալ ենք:

Մենք լիահույս ենք, որ նամակը արձագանք կստանա ձեր սրտում, և շուտով կունենաք լավ լուրեր:

Այցելեք հետևյալ կայքը` կապ հաստատելու ընտանիքի հետ, դիտելու փոքրիկի նկարները, ծանոթանալու Սարգսի հոր նամակին ինչպես նաև հիվանդության փաստաթղթերին:

Կրկին կոչ ենք անում` անտարբեր չանցնել հայտարարության կողքով, այս վայրկյանը և հաջորդ բոլոր րոպեները չափազանց թանկ են. հենց այսօր հետևելով Ձեր սրտի կանչին `կատարեք Ձեր նվիրատվությունը:

Դիտվել է՝ 1825

Մեկնաբանություններ